2008-ի պատերազմի մեղավորը Սաակաշվիլին է. հայտարարություն

2008-ի պատերազմի մեղավորը Սաակաշվիլին է. հայտարարություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտաքին ցուցումների արդյունքում 2008 թվականի օգոստոսին դիմեց «արկածախնդիր գործողությունների», որոնք հանգեցրին պատերազմի։  Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։

«Վրացական հասարակության մեծ մասն իրավացիորեն կասկածում է Սաակաշվիլիի ադեկվատությանը։ Սակայն փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անհավասարակշռության, այլ դրսից եկող հրահանգների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին», - նշվում է տեքստում։

Իշխող կուսակցությունն ընդգծում է, որ երկրում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար կենսականորեն անհրաժեշտ է կազմակերպել հրապարակային իրավական գործընթաց, որպեսզի հանրությունն իմանա, թե «ով է դավաճանական հանցագործությունը կատարել Վրաստանի ու վրաց ժողովրդի նկատմամբ»։