Պուտինից նեղացել է, որ Արցախի մի պատառ փրկել է

Պուտինից նեղացել է, որ Արցախի մի պատառ փրկել է

Մեր երկրի ղեկավար կոչվող անձը գոնե  կանաչի ծախողի չափ առևտրական գիտելիք ունենա։ Հասկանա, թե որն է իր երկրի օգուտն ու որը վնասը։ Երբ մեկը տունը պահելու համար մի քանի փունջ կանաչի կամ մի երկու պարկ կարտոֆիլ է վաճառում, հաշվարկում է՝ իրեն գոնե հացի փող կմնա՞ առևտուր անելուց։ Երեխաները սոված չե՞ն մնա։ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության նման զգացում չունի՝ «ընտանիքին» տնից դուրս կվռնդե՞ն, «ընտանիքի» անդամները սոված կմնա՞ն, թե վտանգը զգալով՝ գլխներն առած կփախչեն տնից, երկրից։ ՀԱՊԿ-ի մասին խոսում է միայն օգուտի մասով։ Դե չեկան, չօգնեցին, չտվեցին․․․ Չի մտածում, որ այդ նույն ՀԱՊԿ-ից դուրս գալու հետևանքներն ի՞նչ կարող են լինել։  Նժարին չի դնում՝ ոչ երկրի օգուտը, ոչ վնասը։ 

Եթե նոր «գնորդ» չես գտել, ի՞նչ ես «բազառի մեջ մտել» Արևմուտքի հետ։ Արևմուտքը օգնելու՞ է քեզ, թե՞ Ուկրաինայի ամայացած տարածքներով ես հրապուրվել ու նույնը ուզում ես Հայաստանի գլխին բերես։ Բա որ ՀԱՊԿ-ն էլ  Աղազարյանիդ պես երկար ոտքը մեկնի ու խեղջ գյուղացու կարտոֆիլի պարկերին «քացի տա» ու ասֆալտով մեկ թափի ու փչացնի, ի՞նչ ես անելու․․․ Դա՞ է ուզածդ, դա՞ է ձեր գործելու ոճը։ Այնպիսի տպավորություն է, որ Պուտինից նեղացել ես, որ Արցախի մի պատառ փրկել է․․․ Ամեն գնով այդ մի պատառն էլ ես ուզում նետել գիշատչի երախը։ Ամեն օր Ալիևը մի կողմից, դու մյուս կողմից Հայաստանին ահաբեկում եք՝ արագացրեք, այդ մի պատառն էլ տվեք, թե չէ Ադրբեջանը ողջ Հայաստանն է վերցնելու։ Հետո էլ, եթե մնաս, անցնելու ես Հայաստանի մասնատմանը։ Հասկանալը դժվա՞ր է։