Առաջարկել են կամավորներին վարակել կորոնավիրուսով՝ պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու համար

Առաջարկել են կամավորներին վարակել կորոնավիրուսով՝ պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու համար

Կորոնավիրուսային հիվանդության դեմ նախատեսված պատվաստանյութի մշակման աշխատանքները կարելի է արագացնել, եթե դրանցում ներգրավված կամավորներին արհեստականորեն վարակեն կորոնավիրուսով։ Այս պրակտիկան նախկինում կիրառվել է այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի մշակման աշխատանքներում։

Ըստ «Известия» -ի, այն բանից հետո, երբ այս մասին լուրը տարածվեց համացանցում մի խումբ գիտնականների կողմից, մոտ 40 հազար կամավոր համաձայնել է արհեստականորեն վարակվել կորոնավիրուսով։ Այս եղանակը, թեեւ ԱՀԿ-ն չի մերժել, սակայն եւ հայտարարել է, որ առաջացնում է էթիկական բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանելուց հետո միայն կարելի է կիրառել։