Մեծ Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Սեւ ծով

Մեծ Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Սեւ ծով

Մեծ Բրիտանիան մայիսին երկու ռազմական նավ կուղարկի Սեւ ծով։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Խոսքը հակաօդային պաշտպանության հածանավի եւ հականավային ֆրեգատի մասին է, որոնք ընդգրկված են ավիակիրային խմբում, եւ որոնք այդ ընթացքում նավարկություն են իրականացնելու Միջորկրականի ավազանում։ Այս քայլը Լոնդոնը կատարում է ի նշան աջակցության Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության։ «Բացի այդ, Լոնդոնը ուզում է հասկացնել, որ համերաշխ է Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ»․- գրում է պարբերականը։