Գերեվարվել է 2 հայ զինծառայող

Գերեվարվել է 2 հայ զինծառայող

Մեր տեղեկություններով՝ այսօր հայկական կողմից կա 2 գերեվարված զինծառայող՝ Սեւ լճի հատվածում։ Բացի այս դեպքից, այսօր Նախիջեւանի սահմանին՝ Երասխ գյուղի հատվածում փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։

Գերեվարվածների վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ հնարավոր բոլոր պաշտոնական աղբյուրներից, սակայն մեր հեռախոսազանգերի մնացին անպատասխան։