Եթե կարող եք, գնացեք ու․․․ խփեք

 Եթե կարող եք, գնացեք ու․․․ խփեք

Արտահայտություններ կան, որոնք գինու պես, երբ հնանում, ավելի են նորանում։ Այդպիսին էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը․

«ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար։ Այսօր մեր սահմանին ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն»:

Թովմասանի խոսքով` իր համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ-որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած մեր զինվորը։

Հիմա ես ասում եմ՝ գնացեք ու խփեք սահմանին կանգնած մեր Զինվորներին՝ ԱՅՈ-ի գնդակով։ Եթե կարող եք, գնացեք ու․․․ խփեք։