Խեղճ Ղարաբաղ․․․գեներալի ողբը

Խեղճ Ղարաբաղ․․․գեներալի ողբը

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ձեւավորման մեջ մեծագույն ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ հարցազրույց չստացվեց։ Հարցերն էլ չէին ստացվում, պատասխաններն էլ պատասխաններ չէին, այլ մենախոսություն։
«Չտվեցինք, չտվեցինք․․․ էս կռիվն էլավ։ Եթե տայինք․․․ ով ուզում էր տալ , գցեցին, ...президента скинули… пашинян теперь тоже не дает… պետք էր ժամանակին խոսել․․․ ուղղակի, ցավն այն է, որ երբ Տեր-Պետրոսյանն այն ժամանակ դրա մասին խոսում էր, հեչ դրա ժամանակը չէր, կռիվը նոր-նոր էր սկսվել, մենք նոր-նոր էինք ազատագրել ու միանգամից՝ վերադարձնել․․․․ Այս ընթացքում Ալիևն ու Բաքուն իրենց փախստականների մեջ դաստիարակեցին հայ ժողովրդի նկատմամբ ատելություն ու թշնամանք , դրա համար էր անվտանգության այդ գոտին․․․Իրենք միշտ ասել են, որ պատերազմելու են, ու ամսի 12-ին, որ Նոյեմբարյանում հարձակվեցին, մեզ ոչ մի մարդ չի օգնում․․․ ոչ Ռուսաստան, ոչ ՀԱՊԿ․․․
Հիմա Էրդողանն այստեղ է բերել իսլամիստների ու բանդիտներին, որոնք ոչնչացնում են Ղարաբաղը։ Հիմա հասել էին Շուշի․․․ միշտ ունեցել են այն գրավելու երազանքը․․․ Իսկ այն, ինչ այս մեկ ամսվա ընթացքում անում են հայկական ուժերը, հերոսություն է, որն աշխարհը դեռ չի տեսել։ Պատկերացնում եք՝ թուրքական Զինված ուժեր՝ ՆԱՏՕ-ական, ադրբեջանական ԶՈւ, 4000 իսլամիստներ․․․ Արցախը փառք ու պատվով իր հողն է պաշտպանում․․ բայց խեղճ հայ ժողովուրդ․․․»։
Նորատ Տեր-Գրիգորյանցը մտածում է, թե ինչո՞ւ է Ռուսաստանն իրեն պահում այնպես, ինչպես պահում է։ Ասում է․ «Արցախը աշխարհում որևէ մեկի կողմից ճանաչված չէ, անգամ Հայաստանի, իսկ Ռուսաստանը ինչպես  պետք է  ճանաչե՞ր։ Արայիկ Հարությունյանը գրեց․․․ որևէ մեկը չճանաչեց․․․  »։
Արցախյան արմատներ ունեվող գեներալին հարցրեցինք՝ չարյաց փոքրագույնը կարո՞ղ է լինել Արցախի ռուսական մանդատի տակ անցնելը, ինչի անկարկները նույն Արայիկ Հարությունյանի նամակում ոմանք որսացել էին։

Պատասխան․ «Խեղճ Ղարաբաղ․․․ ում ձեռքի տակ ասես, որ չանցավ,Պարսկաստան, ռուսներ, Ադրբեջան․․․ շատ բարդ է ամեն ինչ․․․ խեղճ հայ ժողովուրդ, այսքան բան։ Սա հայերի Ցեղասպանության շարունակությունն է, հիմա էլ՝ Ղարաբաղում։ Մենք ազատագրեցինք, կռվանք, Լաչին բացեցինք, հաղթեցինք, առաջին անգամ կյանքի մեջ և 27 տարի շեն ապրեցինք։ Բայց տեսա՞ր՝ ինչ եղավ՝ եկանք հասանք էս վիճակին։ Երբ բոլորը մեր թշնամին են, թուրքը մեր թշնամին է, վրացին, ազերիները․․ Մենք զարմանալի մի հատ ազգ ենք, մի  դաշնակից ունեինք, ու ի՜նչ հարաբերություններ ունենք իր հետ»։

Հ․Գ․Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահին հղած նամակին, որում խնդրում է սկսել քննարկումներ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք օժանդակության չափի եւ տեսակների հետ կապված, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Ռուսաստանը հայտարարել է, որ հավատարիմ է մնում դաշնակցային պարտավորություններին, որոնք ունի ստանձնած Հայաստանի հանդեպ, ներառյալ նաեւ Բարեկամության համագործակցության եւ փոխօգնության պայմանագրով նախատեսված, որը կնքվել է 1997 թվականի օգոստոսի քսանիննին։

Այդ պայմանագրի մի շարք դրույթներ նախատեսում են կոնկրետ գործողություններ այն դեպքում, երբ առաջանա վտանգ զինված հարձակման, կամ ագրեսիայի գործողության՝ մեկմեկու տարածքի հանդեպ։ Այս պայմանագրի համաձայն, Հայաստանը կստանա ողջ անհրաժեշտ օժանդակությունը, եթե ռազմական բախումները անմիջապես տեղափոխվեն Հայաստանի տարածք։