Ցերեկը՝ քարոզարշավ, երեկոյան՝ հարսանիք. «Իմ քայլը» հարսանիքի է պատրաստվում | «Հրապարակ» 07.03.2020

Ցերեկը՝ քարոզարշավ, երեկոյան՝ հարսանիք. «Իմ քայլը» հարսանիքի է պատրաստվում | «Հրապարակ» 07.03.2020

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդու հարսանիքն է։ Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ։

Մենք տեղեկացանք, որ հարսանիքի օրը որոշվել է մինչեւ հանրաքվեն, հանրաքվեի որոշումից հետո Հովիկ Աղազարյանն անգամ քայլեր է արել օրը փոխելու, սակայն թիմը հանգստացրել է՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Հարսանիքը տեղի կունենա Արմավիրի մարզում գտնվող «Նոր Դվին» ռեստորանում։ Ի դեպ, նորապսակների քավորը Աղազարյանի բանակային ընկերներից մեկն է, հարսնացուն էլ՝ հասարակ ընտանիքից։

Շաբաթվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.