Մարիա Զախարովան արձագանքել է Նավալնու ազատ արձակումը պահանջող արեւմտյան գործիչներին

Մարիա Զախարովան արձագանքել է Նավալնու ազատ արձակումը պահանջող արեւմտյան գործիչներին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների կողմից, ի պաշտպանություն ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեն Նավալնու արած հայտարարություններին։ Հիշեցնենք, որ նախօրեին Նավալնին վերադարձել էր Ռուսաստան եւ օդանավակայանի հսկիչ անցագրային կետում էլ ձերբակալվել իրավապահների կողմից։

Հիշեցնենք նաեւ, որ Նավալնու հանդեպ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում։ «Պարոն Նավալնուն հարկ է անհապաղ ազատ արձակել, իսկ բոլոր նրանց, ովքեր մեղավոր են նրա դեմ մահափորձ մեջ՝ ենթարկել պատասխանատվության։ Կրեմլի հարձակումները պարոն Նավալնու դեմ միայն պարզ մարդու իրավունքների ոտնահարումներ չեն, այլ մարտահրավեր ռուս ժողովրդին, ով ուզում է, որ նրա ձայնը լսելի լինի»,- հայտարարել է ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյկ Սալիվանը։

Ի պատասխան այս հայտարարության, Զախարովան էլ գրել է․ «Դե ինչ, ուզում ես ասել պարոն Սալիվանին, ինչպես նաեւ մի շարք այլ օտարերկրացի գործիչների, որոնք նախապես պատրաստված իրենց մեկնաբանություններն են հրապարակում, հետեւյալը՝ հարգեցեք միջազգային իրավունքը, ոտնձգություն մի փորձեք իրականացնել անկախ պետությունների ազգային օրենսդրությունների դեմ եւ զբաղվեք ձեր սեփական երկրներում եղած խնդիրներով»։