TikTok-ի աշխատանքում խափանումներ են եղել

TikTok-ի աշխատանքում խափանումներ են եղել

Խափանումներ են եղել հայտնի TikTok սոցիալական կայքի աշխատանքում: Այս մասին հայտնում է Downdetector կայքը: Կայքի աշխատանքում ի հայտ եկած բարդությունների առնչությամբ դժգոհությունները սկսվել են ԱՄՆ արեւելյան ափից: Խնդիրներ են ունեցել նաեւ եվրոպացի օգտատերերը:

Մեծամասամբ խնդիրները վերաբերվել են տեսանյութերի դիտման հետ կապված բարդությունների հետ: Որոշ օգտատերեր էլ չեն կարողացել կամ հրապարակումներ անել, կամ էլ մուտք գործել օգտահաշիվ: