Բուֆոնը համաձայնեցրել է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը

Բուֆոնը համաձայնեցրել է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը համաձայնեցրել է իր պայմանագիրը թուրինյան «Յուվենտուսի» հետ։ Այս մասին հայտնում է La Stampa-ն։ Ըստ հրապարակման, 42-ամյա դարպասապահը կստորագրի թուրինյան ակումբի հետ պայմանագիր եւս մեկ սեզոնի համար։ Նշենք, որ Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է եկել 2001 թվականից, եւ միայն 2018-19 թթ է հանդես եկել «ՊՍԺ»-ում։