Ջոկովիչը սերբական քաղաքին 42 հազար եվրո է նվիրել

Ջոկովիչը սերբական քաղաքին 42 հազար եվրո է նվիրել

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սերբական Նովի-Պազար քաղաքին նվիրաբերել է 5 միլիոն սերբական դինար կամ 42 հազար եվրո։ Այս մասին հայտնում է RTV-ն։ Ըստ աղբյուրի փոխանցման, թենիսիստը անձամբ է կապ հաստատել Նովի-Պազարի հիվանդանոցի ղեկավարի հետ եւ առաջարկել իր օգնությունը, այն է՝ գնել անհրաժեշտ պարագաները, որոնք պետք են կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։

Հաղորդման մեջ նշվում է, որ Ջոկովիչն արդեն վճարել է 5 միլիոն դինար պաշտպանիչ բժշկական կոստյումների, դեղերի եւ բուժսարքավորումների գնման համար, սակայն էլի փոխանցումներ է անելու։