Մանվել Գրիգորյանի դատավոր աղջկա նկատմամբ գործընթաց է սկսվել

Մանվել Գրիգորյանի դատավոր աղջկա նկատմամբ գործընթաց է սկսվել

Բարձրագույն դատական խորհրդում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներն օր օրի ավելանում են, մեծ մասը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից, որոշներն էլ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից։

Մայիս ամիսը դեռ չի կիսվել, սակայն անցած տասը օրվա մեջ 3 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Նրանց մեջ է նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը։

Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ նիստը ԲԴԽ-ում նշանակվել է մայիսի 17-ին։

Նշենք, որ վերջերս ԱԺ-ն ընդունեց մի օրենք, ըստ որի՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք եւս կարող են դիմել ԲԴԽ-ին՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, այս որոշումը դրականորեն չընդունվեց դատական համակարգում։