Կամչատկայում ակտիվացել է «Բեզիմյաննի» հրաբուխը․ օրական տեղի է ունենում 170 երկրաշարժ 

Կամչատկայում ակտիվացել է «Բեզիմյաննի» հրաբուխը․ օրական տեղի է ունենում 170 երկրաշարժ 

Ռուսաստանի Կամչատկայում ակտիվացել է «Բեզիմյաննի» հրաբուխը։ Օրական հրաբխի տարածքում արձանագրվում է ավելի քան 170 երկրաշարժ։ Ցնցումներն ուղեկցվում են գագաթի՝ հատկապես գիշերային ժամերին փայլատակմամբ։ Համաձայն Ռուսաստանի Գիտությունների ակադեփմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալների, հրաբխի հարավ-արեւելյան լանջի ուղղությամբ տեղի է ունենում լավային հոսք։ Մոխրի սյան բարձրությունը հասնում է 3 կմ։ Սահմանված է վտանգի նարնջագույն աստիճան։

Հիշեցնենք, որ Բեզիմյաննին գտնվում է Կլյուչի գյուղից 40 կմ հեռավորության վրա՝ Ուստ-Կամչատսկի շրջանում։ Բարձրությունը 3 կմ է։ Վերջին անգամ այն ժայթքել է 2024 թվականին։