ԿԸՀ-ն մերժեց Փաշինյանի գրանցումն ու ՔՊ ցուցակն անվավեր ճանաչելու մասին դիմումները

ԿԸՀ-ն մերժեց Փաշինյանի գրանցումն ու ՔՊ ցուցակն անվավեր ճանաչելու մասին դիմումները

Այսօր` հունիսի 13-ին, ԿԸՀ-ն նիստի ժամանակ քննարկեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը: Էդգար Ղազարյանը դիմել էր ԿԸՀ`պահանջելով անվավեր ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում` վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել: 

ԿԸՀ-ն Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ 5 կողմ, 0 դեմ ձայներով  մերժվեց վարչական վարույթի հարուցումը` պատճառաբանելով, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն նման դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը: Մերժվեց նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի  դիմումը, որը   ներկայացրել  էր ԿԸՀ, որպեսզի դատարանի միջոցով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչվեր, քանի որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից քարոզարշավներն ընթանում են վիրավորանքներով: