«Գունագեղ» միջոցառումներ կազմակերպել հանձնարարվել է նաև ՀՀ դեսպանություններին

«Գունագեղ» միջոցառումներ կազմակերպել հանձնարարվել է նաև ՀՀ դեսպանություններին

ԱԳՆ-ն բանավոր հանձնարարական է տվել դեսպանություններին՝ կազմակերպել ընդունելություն, անկախության տոնի առիթով: Սա դեսպանների շրջանակում դժգոհություն է առաջացրել, քանի որ համայնքներում առկա են ընդդիմադիր տարրեր և բարդ է առանց միջադեպերի նման ընդունելություն կազմակերպելը:

Օրինակ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փորձում է դեսպանատանը ընդունելություն կազմակերպել, սակայն վախենում է, որ հրավիրյալները կմերժեն մասնակցելու հրավերը կամ բողոքի ակցիա կկազմակերպեն դեսպանատանը: Դա կանխելու համար որոշել է մի քանի ֆիլտր կիրառել: Նախ, հրավիրել է «յուրայիններին»: Սակայն քանի որ նրանց քանակը քիչ է, որոշել է նաև իրեն ապահովագրել: Սկզբում հյուրերի հետ դեսպանության աշխատակիցներն են կապվում՝ հրավիրյալի տրամադրվածությունը և Հայաստանի իշխանության նկատմամբ վերաբերմունքը ճշտելու համար: Եթե կոշտ արձագանք չի լինում, հետո դեսպան Մակունցն է զանգում անձամբ զրուցում հրավիրյալի հետ, հետո նոր հրավեր են ուղարկում դեսպանության անունից:

Մեր աղբյուրը նշեց, որ դեսպանության շուրջ 30 տարվա պատմության մեջ նման բան չի եղել, որ նախապես զանգեն տրամադրություն ճշտեն, հետո նոր հրավիրեն հայրենակիցներին որևէ միջոցառման: