30 տարվա դաշնակիցներ․ Մոսկվան և Դուշանբեն սերտացնում են կապերը

30 տարվա դաշնակիցներ․ Մոսկվան և Դուշանբեն սերտացնում են կապերը

Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմոմալի Ռահմոնի բանակցությունները։

Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Տաջիկստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն ընթանում է բարեկամական և գործնական մթնոլորտում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի բնույթին», - Կրեմլի ղեկավարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա հիշեցրել է, որ այս տարի լրանում է բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին ռուս-տաջիկական հիմնարար պայմանագրի կնքման 30-ամյակը։

«Այս ընթացքում շատ բան է արվել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- նշել է Պուտինը։

«Մենք հավատարիմ ենք հետագա համատեղ աշխատանքին՝ համակողմանիորեն խթանելու մեր երկու երկրների փոխգործակցության ողջ շրջանակը», - իր հերթին հայտարարել է Էմոմալի Ռահմոնը՝ ՌԴ նախագահի հետ կայացած բանակցություններից հետո: