ԱՄՆ-ն Ադրբեջանում նոր դեսպան կունենա 

ԱՄՆ-ն Ադրբեջանում նոր դեսպան կունենա 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրում է Մարկ Լիբբիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Լիբբին նախկինում զբաղեցրել է Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ժամանակավոր հավատարմատարի տեղակալի պաշտոնը։ Տիրապետում է լեհերենին եւ ֆրանսերենին։ Նշենք, որ գործող դեսպան Էրլ Լիթցենբերգերի գործունեության ժամկետը լրանում է այս տարվա հուլիսին։