Օկուպացված տարածքները կազատագրվեն, իսկ ԱՄՆ-ն կվտարվի տարածաշրջանից. Խամենեի
Գրել ենք, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրել էին ԱՄՆ-ն և Իսրայելը, նաև ակնարկել՝ հարևան պետություններից մեկն ակտիվ դեր է խաղացել և խաղում Ասադի իշխանությանը տապալելու հարցում:
Ժողովրդին ուղղված կոչում նա նաև ասել է, որ Իրանը չի պատրաստվում համակերպվել Սիրիայում տիրող իրավիճակի հետ:
«Այս ագրեսորները (ԱՄՆ-ն և Իսրայելը-Խմբ.), որոնց ես նշեցի, տարբեր նպատակներ ունեն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ծրագրերը։ Նրանցից ոմանք փորձում են տարածքներ գրավել Սիրիայի հյուսիսից կամ հարավից, ընդորում՝ ԱՄՆ-ն փորձում է ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում։ Սակայն ժամանակը ցույց կտա, որ այս նպատակներից ոչ մեկը չի իրականացվի»,- ասել է ԻԻՀ գերագույն առաջնորդը:
Նրա պնդմամբ, օկուպացված տարածքները կազատագրվեն սիրիացի երիտասարդների կողմից, իսկ դիմադրության ուժերը ԱՄՆ-ն կվտարեն տարածաշրջանից:
Կարծիքներ