Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն

Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն

Սուրեն Սուրենյանցի գրառումը․

«Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն

Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։
Հայ- ամերիկյան հարաբերությունների զարգացումը կարևոր է, նման փաստաթուղթը նույնիսկ ուշացած է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ, օրինակ, Վրաստանը Վաշինգտոնի հետ նման փաստաթուղթ ստորագրել է դեռ 2009-ին:
Խնդիրը ոչ թե համագործակցությունն է, այլ, ինչպես նշել է իմ ընկեր Կարպիս Փաշոյանը, այդ համագործակցության խիստ չափազանցված, գերագնահատված մեկնաբանությունը ներհայկական միջավայրում։ 

Խնդիրը ոչ թե փաստաթղթի բովանդակությունն է, այլ այն միջավայրը, որտեղ այն ստորագրվել է:
Խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը ստորագրվում է, մի  փուլում երբ աշխարհաքաղաքական հակադրությունը հասել է պիկին ու Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի:

Ըստ այդմ, եթե այս փաստաթղթով Հայաստանն առարկայական աջակցություն չի ստանում Վաշինգտոնից, կարող է բախվել կոնկրետ ռիսկերի՝ ռուսական հակազդեցության հետևանքով:

Խնդիրն այն է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ այս փաստաթուղթն օգտագործելու է ոչ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացմանը նպաստելու, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու նպատակով:

Այստեղ է, որ տեղի ունեցած դրական իրադարձություն ստվերում տեսանելի են կոնկրետ մտահոգություններ»: