Թրամփն ինքն իրեն հայտարարել է «ժողովրդի հավերժ պաշտպան» եւ ստեղծել գրասենյակ

Թրամփն ինքն իրեն հայտարարել է «ժողովրդի հավերժ պաշտպան» եւ ստեղծել գրասենյակ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում բացել է նախկին նախագահների համար թույլատրելի գրասենյակ եւ այդ մասին իրազեկող հայտարարություն հրապարակել։ Հայտարարության մեջ Թրամփն ինքն իրեն անվանում է «ամերիկյան ժողովրդի հավերժ պաշտպան»։ Գրասենյակը գտնվում է Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչ քաղաքում, որտեղ հաստատվել է Թրամփը՝ նախագահության ժամկետի ավարտից հետո։ Գրասենյակը զբաղվելու է հիմնականում նախկին նախագահների գործունեությանը հատուկ գործառույթներով, ներառյալ նամակագրության վարումը նախկին նախագահի, նրա հանրային ելույթները եւ այլն։