Ուկրաինայի հաղթանակն անխուսափելի է․ ՌԴ-ն կփլուզվի․ Սաակաշվիլի

Ուկրաինայի հաղթանակն անխուսափելի է․ ՌԴ-ն կփլուզվի․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է անազատության մեջ, Agence France-Presse-ին՝ իր փաստաբանի միջոցով ուղարկած նամակում ասել է, որ Արևմուտքը պետք է «պատրաստվի Ռուսաստանի փլուզմանը»:
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի անխուսափելի հաղթանակն ամբողջությամբ կփոխի իրավիճակը Վրաստանում և տարածաշրջանում»։

«Ուկրաինան հավերժ գերտերություն է դարձել տարածաշրջանում։ Լեհաստանի հետ նա որոշում է ամեն ինչ տարածաշրջանում, այդ թվում՝ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում... Արևմուտքը պետք է գիտակցի, որ Ռուսաստանը կքայքայվի և պետք է պատրաստվի դրան»,- ասել է Սաակաշվիլին։

Ինչ վերաբերում է Վրաստանին, քաղաքական գործիչն ասել է, որ «իրադրությունը Վրաստանում կտրուկ կփոխվի նույնիսկ Ուկրաինայի վերջնական հաղթանակից առաջ»։