Զելենսկին տխրել է…

Զելենսկին տխրել է…

Բրիտանական TalkTV-հետուստաալիքին տված հարցազրույցում   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնանակության մասին, ասել է.«Անկեղծ ասած, դա ինձ անհանգստացնում է։ Մենք կցանկանայինք գոնե նույն մակարդակի աջակցություն ունենալ, քանի որ իմ անձնական հարաբերությունները Բորիսի հետ արագացրին բրիտանական աջակցության մակարդակը: Բրիտանացիները նման աջակցության առաջատարներն էին:….Ուկրաինայի մեծ բարեկամ Ջոնսոնը կմնա բրիտանական քաղաքականության առաջնագծում: Ես ուզում եմ, որ նա լինի ինչ-որ տեղ բրիտանական քաղաքականության մեջ և կարողանա որոշակի դիրք գրավել: Ես չեմ ուզում, որ նա անհետանա, բայց որոշումը բրիտանացիների ձեռքին է։ Վստահ եմ, որ ինչ պաշտոն էլ զբաղեցնի Ջոնսոնը, նա միշտ կլինի Ուկրաինայի հետ։ Դա իմ սրտի խորքից է»: Խոսելով Ջոնսոնին փոխարինող թեկնածուներ Ռիշի Սունակայի և Լիզ Թրուսի մասին՝ Զելենսկին հույս է հայտնել, որ ուրախ կլինի սերտորեն աշխատել այնպես, ինչպես սովոր են աշխատել Բորիսի հետ.«Ես գիտեմ, որ այս երկու թեկնածուները շատ հարգալից են և ունեն Մեծ Բրիտանիայի ժողովրդի և հասարակության աջակցությունը։ Մենք տեղյակ ենք այս աջակցության մասին։ Մենք գիտենք այդ առաջնորդների դրական ուժի մասին»։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերմի հենց սկսզբից Մեծ Բրիտանիան մեծ օգնություն է  ցուցաբերել Ուկրաինային: Իսկ պաշտոնանակությունից առաջ Բորիս Ջոնսոնը խիստ գաղտնի ու տարօրինակ այց է ունեցել Կիեւ, հանդիպել Զելենսկու հետ:  Սովորաբար, նման այցերի մասին հայտարարվում են, նախապատրաստվում դրան, տեղեկացնում լրատվամիջոցներին: Սակայն, Ջոնսոնի այս այցը ոչ միայն գաղտնի էր պահվել, այլեւ ոչ ստանդարտ էր  նրա ճանապարհը. նա Կիեւ էր մեկնել Լեհաստանից՝ գնացքով, գաղտնի։

«Ուկրաինական երկաթուղիները» Ջոնսոնին աննկատ հասցրել են Կիև։ Ուկրաինայի մայրաքաղաքում Ջոնսոնի գտնվելու մասին լուրը մեծ անակնկալ էր բոլորի համար։ Այդ մասին հայտնի դարձավ միայն Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման լուսանկարի հրապարակումից հետո։

Ահա այսպիսի ընկերոջ պաշտոնանակության համար է տխրել Զելենսկին: Իսկ թե ինչպիսի հարաբերություններ կունենա նա Ուկրաինայի ապագա վարչապետի հետ եւ վերջինս ինչպես կօգնի Ուկրաինային, ցույց կտա ապագան: Որոշակի առումով նաեւ դրանից է կախված ուժերի դասավորվածությունը ռուս-ուկրաինական պատերազմում: