ՖԻՖԱ-ն նախազգուշացնում է՝ մինչեւ հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծումը ֆուտբոլը առաջվանը չի լինի

ՖԻՖԱ-ն նախազգուշացնում է՝ մինչեւ հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծումը ֆուտբոլը առաջվանը չի լինի

ՖԻՖԱ-ում նախազգուշացրել են, որ խիստ բժշկա-սանիտարական կանոնները ֆուտբոլում կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ հակակորոնավիրուսային պատվաստանյութը չի ստեղծվի եւ չի մեկարկի պատվաստման պրոցեսը։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Ըստ հրապարակման, ՖԻՖԱ-ն երկրների ազգային ֆեդերացիաներին ուղարկել է փաստաթուղթ, որտեղ խոսվում է այն մասին, որ պետք է պահպանվի ամեն մի մարդու կյանքը, առողջությունն ու բարեկեցությունը, ինչը ՖԻՖԱ-ի համար բարձրագույն արժեք է, ինչպես որ եղել է մշտապես։ Այդ առնչությամբ կարեւոր է համարվել, որ պրոպագանդվեն հետեւյալ սկզբունքները՝ հիգիենայի խիստ կանոններ, ֆիզիկական հեռավորության պահպանում, առողջ կենսակերպի ընտրություն, ճիշտ սննդակարգ, եւ ոչ անհրաժեշտ ուղեւորություններից խուսափում։