Նիկոլ Փաշինյանի ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ երևանցիների 50%-ը բացասական է գնահատում

Նիկոլ Փաշինյանի ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ երևանցիների 50%-ը բացասական է գնահատում

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը քիչ առաջ ներկայացրեց  «Երևանցիները Երևանի մասին» հարցման արդյունքները։

Ըստ Նավասարդյանի՝ ամփոփված 3 թեմա կա։

«Առաջինը Երևանի քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ է, երկրորդը վերաբերում է ոստիկանության աշխատանքին, իսկ երրորդը ամսի 11-ի մոսկովյան հայտնի այցի մասին է, որին միայն Երևանի բնակիչներն են պատասխանել, որովհետև, բնականաբար, ծրագիրը Երևանի մասին էր»,- նշեց Նավասարդյանը։

«Օրինակ՝ ինչպես եք վերաբերվում մոսկովյան այցի ժամանակ ստորագրված տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթղթին, երևանցիները պատասխանել են՝ լիովին դրական 14.6%, ավելի շուտ դրական 21.9%, այսինքն՝ մոտավորապես 36%-ն է դրական վերաբերում, ավելի շուտ բացասական նշել է 13%-ը և ընդհանրապես բացասական նշել է 24.4%-ը, այսինքն՝ մոտ 38%-ը բացասական է վերաբերվում, այս հարցին դժվարացել է պատասխանել 26.1%-ը»,-նշեց Նավասարդյանը։

«Հարցին, թե ինչպես եք գնահատում ՀՀ վարչապետի կողմից վարվող գերիներին վերադարձնելու գործընթացը, երևանցիները պատասխանել են՝ լիովին դրական 18.9%, ավելի շուտ դրական՝ 19.9%, ավելի շուտ բացասական՝ 14.3% և ընդհանրապես բացասական նշել է 34.8%-ը, այսինքն՝ մոտավորապես մենք ունենք 50%, որոնք բացասական են գնահատում։ 12.3%-ն էլ դժվարացել է այս հարցին պատասխանել»,- նշեց Նավասարդյանը։