Պատրաստվեք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու, մինչև հանենք նրան․ Մանուկյան

Պատրաստվեք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու, մինչև հանենք նրան․ Մանուկյան

Ինքը այդ հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միաժամանակ ասել է, որ համաձայն է իրեն ամենասուր քննադատողների հետ հանդիպել խորհրդակցությունների համար: Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք որպես հայրենիքը դավաճանած, հազարամյակի թշնամի: Իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկենք, թե ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից: Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուրեմն մեր շտաբն այստեղ է: Ուրեմն փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք` լրիվ: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք իրեն, թե ինչ պահանջներ ունենք, ոնց ինքը պետք է հեռանա: Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Հանրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ժողովուրդ, մի հոգնեք, մեր ապագա բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում: Եղեք տոկուն, համբերատար: Այս փողոցը չի աշխատելու, սպասելու ենք ԱԺ պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն հանեն: Պատրաստվեք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու», - հավելեց նա։