Տեսչական մարմնի ղեկավարն ազատման դիմում է գրել
Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Տեւական ժամանակ է՝ լուրեր կան,որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արմեն Հայրապետյանի տեղում նշանակել իր «կադր»` վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանին։
Կարծիքներ