Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նշանակում է, որ ռուսական զինուժը մտադիր չէ հեռանալ Արցախից

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նշանակում է, որ ռուսական զինուժը մտադիր չէ հեռանալ Արցախից

Արցախն ակտիվորեն նախապատրաստվում է Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը: Դրա շուրջ գտնվող տարածքներն արդեն ականազերծված են ռուս խաղաղապահների կողմից: Օդանավակայանից կկարողանան օգտվել նաև Արցախի բնակիչները, իսկ հետագայում նաև միջազգային չվերթներ կիրականացվեն: Այս մասին հայտնում է ռուսական Zen.yandex ռեսուրսը: 

Կայքը հիշեցնում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է դեռևս 1970-ական թվականներին և սպասարկել է Երևանից Ստեփանակերտ  իրականացվող չվերթները: 90-ականներից սկսած այստեղ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղի օդուժը, վայրէջք էին կատարում Երևանից ժամանող ուղղաթիռները: 

Նախկինում արդեն մշակված է եղել Ստեփանակերտից Երևան թռիչքների ծրագիրը, որոնք պետք է իրականացներ Artsah Air տեղական ընկերությունը, 16 հազար դրամ արժեքով ավիատոմսեր վաճառելով: 

Բաքուն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքին, սպառնում էր դիմել միջազգային ատյանների, խփել այստեղից օդ բարձրացող, կամ վայրէջք կատարող ինքնաթիռները: 

Այժմ արդեն օդանավակայանը պաշտոնապես բացվելու է: Ստեփանակերտի օդանավակայանի բացումը նշանակում է, որ ռուսական զինուժը մտադիր չէ հեռանալ Արցախից և դեռ երկար է մնալու այստեղ:

Օդանավակայանում ազատ Արցախի դրոշն է: Սկզբնական շրջանում այստեղ կիջնեն ռուսական տրանսպորտային ИЛ-76 ինքնաթիռները: «Ռուս զինվորականները կկարողանան հասնել Արցախ, շրջանցելով Լաչինի միջանցքը, իսկ Արցախի ՊԲ մատակարարումը կբարելավվի», - նշում է Zen.yandex կայքը: