«Հրապարակ». Ավետարանում ասվում է՝ Աստված կավից մարդ սարքեց, Նիկոլը մարդուց կավ է սարքում

«Հրապարակ». Ավետարանում ասվում է՝ Աստված կավից մարդ սարքեց, Նիկոլը մարդուց կավ է սարքում

Իշխանությունները մտադիր են փոխել Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները՝ զինանշանը, օրհներգը, մայր օրենքը՝ ՀՀ սահմանադրությունը։ Մտահոգություններ կան, որ պետության սիմվոլները փոխում են հարեւան երկրների պահանջով։ Զրուցել ենք գրող Լեւոն Ջավախյանի հետ։

- Ձեր կարծիքով, ո՞ւմ են խանգարում Հայաստանի խորհրդանիշները, Արարատ լեռը, զինանշանը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի պատկերում իրական Հայաստանը։

- Դարեր շարունակ խանգարել է Թուրքիային, հիմա էլ դրանց խամաճիկ պետությանը՝ Ադրբեջանին, որը տակից ղեկավարում է Էրդողանը։ Ալիեւն Էրդողանի խամաճիկն է։ «Հայոց» բառն անգամ նրանց դուր չի գալիս, չեն ուզում լսել «Հայաստանի Հանրապետություն» անունը։ 2021 թվականին Ալիեւն ասաց՝ պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը, էս մարդն էլ փոխում ա, լավ էլ անում ա։ Առավոտյան մի երգ էի լսում՝ «եթե պայքար չկա, հավերժական սուգ է»։ Եթե չենք պայքարելու, հավերժական սգի մեջ ենք մնալու։

- Ինչպե՞ս պայքարեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել ՀՀ կարեւորագույն փաստաթղթերը, ինչպես Դուք եք ասում՝ Ալիեւի պահանջով։

- Նիկոլ  Փաշինյանն արդեն կոտրել եւ ջարդել է հայ ժողովրդին։ Ավետարանում ասվում է՝ Աստված կավից մարդ սարքեց, Նիկոլը մարդուց կավ է սարքել։ Արդեն իսկ նա այս երկրում զբոսնում է այնպես, ինչպես կարգադրում են Ալիեւը եւ Էրդողանը։ Մեր պայքարի ոգին ջարդված ա։ Մեր հայերը գլխահակ են քայլում, ամաչում են իրենց հայ լինելուց։ Նիկոլն անամոթ է, սրա երեսին թքես, կասի՝ անձրեւ է գալիս։ Ազգայինը վերացնելու միտում կա։ Կինը լուսնի պատկերով ականջօղ  է կախում ու գնում զոհվածի տուն՝ Թուրքիան խորհրդանշող լուսինը։ Ի՞նչ են ուզում սրանք մեզանից, ես չեմ հասկանում։ 

- Մտավորականներ կան, ովքեր կողմ են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, համենայնդեպս գրկում են նրան, ձեռքը սեղմում, ժպտում, քծնում։ Մեծ դժգոհություն է առաջացել մաեստրո Տիգրան Մանսուրյանի անձի դեմ․․․

- Տիգրան Մանսուրյանը ե՞րբ չի քծնել ղեկավարներին, սա նորություն չէ մեզ համար։ Նայում ես նրա մաքուր երաժշտությանը, գրագիտությանն  ու տեսնում քծնանքը, իրար հետ չի նայվում։ Չկա ավելի մեծ հարստություն, քան մարդու արժանապատվությունը։ Եթե ինքն իրեն չի հարգում, ի՞նչ խորհուրդ տամ իրեն։ Էն Նիկոլայ Ծատուրյանը, որին ամբիոնից խայտառակեցին՝ փոխնախարարն ասաց՝ ո՞վ է ճանաչում։ Հեռուստատեսությամբ լսում եմ գրող Արփի Ոսկանյանին, իր գրած բանաստեղծությունն է արտասանում․ «Կա՛ ապագա, ապագա կա՛»։ Գետինը մտնի քո ապագան, քո գրած բանաստեղծության հետ միասին, բա կարելի՞ է էդպես շողոքորթել, այ աղջիկ ջան, քեզ վաղուց պիտի պաշտոն տային, որ ասեիր՝ ապագա կա։ Մեր երկիրն անկման վիճակում է, մնում է թուրքերը մեզ մանկուրտացնեն։ Ազգայինն ամեն տեղ վերացնում են։

- Քաղաքացիներ կան, որ չեն հասկանում, թե ինչու են որոշել փոխել պետության սիմվոլները, քանի որ իշխանություններն անգամ Արցախը հանձնելը ներկայացնում են փրկության եւ Հայաստանի ինքնիշխանությունը պահելու կոնտեքստում։

- Երգ կա․ «Երազ իմ երկիր հայրենի»։ Ամեն ինչից մեզ կտրել են, հիմա երազանքից էլ են կտրում։ Երեկ էն Ռուբինյանը հարցազրույց է տալիս, ասում է՝ զինանշանը չի փոխվում, լինելու է։ Ես էլ ասում եմ՝ ստի մերը, Ռուբինյան, որ չեք փոխում։ Այ Ռուբինյան, խի՞ ես խաբում ժողովրդին, մեր բոլոր խորհրդանիշներից զրկելու համար եք այս քայլերին գնում։ 

- Մեր զինանշանի մեջ տողատակում Թուրքիայի նկատմամբ պահանջատիրության հարցն է բարձրացվում, Սահմանադրության մեջ Հայոց ցեղասպանության խնդիրն է վեր հանվում, կարո՞ղ է արդյոք փոփոխությունների պատճառը սա է։

- Ախր ի՞նչ պահանջատիրություն, մենք հայ ենք՝ մեր պատմությամբ, մեր գաղափարով։ Ռափայել Պատկանյանն ասում էր․ հայ՝ նշանակում է մայրենի լեզու, հայրենի դավանանք եւ հայոց պատմություն։ Հայրենի դավանանքն ու հայոց պատմությունը սրանք ոտնատակ են անում։ Եթե մենք ազգի պատմություն չենք ունենում, հայրենի դավանանք չենք ունենում, մի օր տարրալուծվելու ենք։ Նապոլեոն Բոնապարտը եգիպտական արշավանքի ժամանակ, երբ անցնում էր Հրեաստանով, տեսնում է՝ պատի վրա մարդիկ լաց են լինում, հարցնում է՝ այս ովքե՞ր են, պատասխանում են՝ հրեաներն են, Բոնապարտն ասում է՝ այս ժողովուրդն իր նպատակին կհասնի։ Հասան հրեաներն իրենց նպատակին, մի բան էլ իրենք են կոտորած անում։ Նիկոլի հասցեին ինչ հայհոյանք ասես՝ տալիս են, նա դրանից հաճույք է ստանում, սնվում է, այդ պարսավանքն իրեն հաճելի է, դա իր կյանքն է։

Մանրամասն՝ տեսանյութում