Ոստիկանապետությունից մինչև նոր որակի ոստիկանապետություն

Ոստիկանապետությունից մինչև նոր որակի ոստիկանապետություն

Արտակարգ դրության ժամանակ պետությունն իրավունք է ստանալու միջամտել քաղաքացիների անձնական տվյալների օգտագործումը թույլատրող օրենքը քննադատում են անգամ նախկիններին ամենաարմատական ընդդիմություն ու ներկաների նկատմամբ  մինչ այս պահը լոյալություն դրսևորող քաղաքական գործիչները։

Անդրիաս Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր երկիրը երկար տարիներ եղել է ոստիկնապետություն, քրեական ռեժիմի հենարան, երկրում տոտալ հսկողություն կար քաղաքացիների նկատմամբ, բայց, իհարկե, քաղաքական հետաքրքրությունների շրջանակում։  Այս ոստիկանական պետոթյունը Նիկոլ Փաշինյանը ենթարկեց իրեն, չկազմալուծեց, այլ փորձում է օգտագործել որպես տարբեր քաղաքական խնդիրների լուծման գործիք։ Եվ հիմա մենք ականատես են դառնում, թե ինչպես է փորձ արվում լեգալիզացնել երևույթը, որը եղել է ու կա մեր երկրում։ Մեր երկրում ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը ում ուզել, երբ ուզել գաղտնալսել է առանց դատարանի որոշումների ու օրենքով երաշխավորված սահմանափակումների։ Նախկինում սահմանափկվել են քաղաքական, քաղաքացիական-հասարակական  ու տնտեսվարող սուբյեկտներով, հիմա շրջանակն ընդլայնվում է՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա լուրջ խնդիր է, որովհետև ոստիկանապետոթյունը Հայաստանում նոր որակ է ձեռք բերում»։

Անդրիաս Ղուկասյանն ասում է՝ այս օրինագծով ոչ միայն լեգալիզացվում է ոստիկանապետությունը, այլև  քաղաքացիների նկատմամբ վարչապետի անսահմանափակ վերահսկողության իրավունքը։ Նախկին 2 ռեժիմների դեմ ակտիվ պայքարած ու հացադուլներ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը հավելում է՝ չկա որևէ երաշխիք, որ այդ տվյալները չեն օգտագործվի քաղաքացիների դեմ։  Իսկ դա այդպես է, որ որևէ քայլ չի արվել իր, ինչպես նաև շինծու գործերով անցնող այլ քաղբանտարկյալների նկատմամբ այդ գործերը կեղծ ապացույցների ու սուտ ցուցմունքների «հիման վրա» բացած իրավապահներին պատժելու համար։
Նախկինում տարբեր օրինագծերի համար ՍԴ դիմող Անդրիաս Ղուկասյանը չի դիմի Սահմանադրական դատարան ու իրավասու էլ չէ։  «Տվյալ գործով ՍԴ կարող էր դիմել նախագահը, որը չդիմեց։ Կամ պատգամովորների Սահմանադրությամբ նախատեսված քանակը՝ 27 ընդդիմադիր, քաղաքացիներն էս օրինագծի դեմ կարող են դիմել բացասական հետևանքների արդյունքում, և ենթադրենք՝ բոլոր ատյանները անցնելով՝ քաղաքացին կարող է վերջում դիմել ՍԴ։ Եվ ես կարող եմ ասել, որ այդ օրինագիծը դատարան տանելն այսօր ընդդիմության պատասխանատվոությունն է և եթե ընդդիմությունը դա չի անում։ Իսկ իրենց առարկությունները շատ մակերեսային են ու ընդամենը տպավորություն թողնելու համար են»;

Քաղաքագետ, պատմաբան Արա Պապյանը կարծում է, որ ինքն էլ հասարակությունն էլ պատրաստ են հրաժարվել իրենց քաղաքացիական ազատություններից, բայց տրամաբանությու՛նը պետք է տեսնի։ Բայց դա չկա ու չկա նաև որևէ նորմալ պատասխան, թե  ի՞նչ կապ ունի  կորոնավիրուսի դեմ պայքարն ու մարդու գտնվելու աշխարահագրությունը, հարցերի պատասխանը՝ որտեղից ես խոսել, ում հետ և ինչքան ժամանակ։  «Այսինքն՝ իմանան՝ ում հետ եմ խոսում ու դրանից վարակվելու հասարակությունը նվազում է․․․Տրամաբանությունը ո՞րն է, որովհետև եթե ես  մի քանի օրվա մեջ մի հարյուր հոգու հետ խոսել եմ, դա դեռ չի նշակաում, որ ես նրանց բոլորի հետ հանդիպել եմ։ Եվ հետո կան այլ միջոցներ ևս, որոնցով ևս կարող եմ հանդիպման մասին կապի այլ միջոցներով պայմանավորվել։ Չկա տրամաբանություն։ Հետևաբար, ես կարծում եմ՝ նպատակը մարդկանց վրա լծակ օգտագործելն է»,-ամփոփեց Պապյանը։