Ալեհանդրո Գոմեսը համաձայնեցրել է «Սեւիլիայի» հետ անհատական պայմանագրի պայմանները 

Ալեհանդրո Գոմեսը համաձայնեցրել է «Սեւիլիայի» հետ անհատական պայմանագրի պայմանները 

«Ատալանտայի» հարձակվող Ալեհանդրո Գոմեսը համաձայնեցրել է «Սեւիլիայի» հետ իր անհատական համաձայնագրի պայմանները։ Ուղղակի շփումները սկսվել են տրանսֆերի բանակցությունների ավարտական փուլում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

«Ատալանտան» չի դիտարկում 32-ամյա մարզիկի վաճառքն այլ իտալական ակումբի։ Այդ պատճառով էլ Բերգամոյի ակումբի հետ «Սեւիլիան» եւ ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին քննարկում են վարձակալությունը՝ հետագայում գնման պայմանով։ Գոմեսը որոշել է հեռանալ «Ատալանտայից»՝ գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիի հետ կոնֆլիկտից հետո։ Գոմեսը դաշտ դուրս չի եկել դեկտեմբերի 16-ից հետո։