Դիվանագիտական սկանդալ․ Արգենտինայում Մեքսիկայի դեսպանը գիրք է գողացել, նա հետ է կանչվել

Դիվանագիտական սկանդալ․ Արգենտինայում Մեքսիկայի դեսպանը գիրք է գողացել, նա հետ է կանչվել

Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի ՝ Բուենոս Այրեսի խանութներից մեկից գրքի գողություն կատարելու համար։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարդելո Էբրարդը։

«Ես խնդրել եմ էթիկայի կոմիտեին ուսումնասիրել Արգենտինայում մեր դեսպանի հետ կապված միջադեպը, որով նա մեղադրվում է հայտնի խանութից գիրք գողանալու մեջ։ Առայժմ ես կարգադրել եմ նրան հետ վերադառնալ»,- թվիթերյան իր էջում գրել է Մեքսիկայի ԱԳ նախարարը։

Նշենք, որ 76-ամյա դեսպանը «Ատենեո» խանութից գողացել էր Ջակոմո Կազանովայի կենսագրությունը եւ ձերբակալվել անվտանգության աշխատակիցների կողմից։ Նրան տեղափոխել են ոստիկանություն, սակայն հետո բաց թողել, իմանալով, որ դիվանագետ է։