WhatsApp-ի եւ Android-ի մոտ նոր ֆունկցիաներ են ավելացվել

WhatsApp-ի եւ Android-ի մոտ նոր ֆունկցիաներ են ավելացվել

WhatsApp մեսենջերի մոտ նոր ֆունկցիա է ավելացվել՝ ապաարգելափակում Android –ին մատի հպման եւ մատնահետքի ճանաչման օգնությամբ։ Այս մասին հայտնում է WABetaInfo-ն։ Դեռեւս երեք ամիս առաջ մեսենջերի ապաարգելափակման ֆունկցիան հայտնվել էր iOS բետա տարբերակի օգտատերերի համար, իսկ հիմա դրանից կարող են օգտվել նաեւ Android սարքեր օգտագործողները։ Նոր ֆունկցիան գործարկելու համար, անհրաժեշտ է գտնել կարգավորումներով օգտահաշիվ բաժինը, ապա գաղտնիություն եւ ապա մատնահետք ֆունկցիան ակտիվացնել։ Նշենք, որ հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ WhatsApp-ը հրաժարվել է սմարթֆոնի հետ փոխկապակցումից։