Պուտինը Ղարաբաղյան ներկա սրացման մասին հայտարարություն է արել․ լրացվող

Պուտինը Ղարաբաղյան ներկա սրացման մասին հայտարարություն է արել․ լրացվող

Ղարաբաղում հակամարտության այս սրացման սկզբից ի վեր զոհվել է հինգ հազար մարդ՝ ամեն կողմից ավելի քան 2,5 հազար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման՝ Валдай ակումբի նիստի ժամանակ։

***

Ռուսաստանը մշտապես ունեցել է առանձնահատուկ կապեր Հայաստանի եռւ Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Սկսենք սկզբից՝ Լեռնային Ղարաբաղից, եւ թե ում ենք աջակցում։ Մենք ասել ենք, որ Ռուսաստանը մշտապես ունեցել է հատուկ կապեր Հայաստանի հետ։ Սակայն մենք հատուկ կապեր ենք ունեցել նաեւ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում ապրում է մոտ երկու միլիոն ադրբեջանցի եւ ավելի քան երկու միլիոն հայ։ Սրանք ոչ միայն մարդիկ ենք, որոնք եկել են ժամանակավոր աշխատելու համար, այլ նաեւ նրանք, որոնք այստեղ ապրում են գործնականում՝ մշտապես»,- ասել է նա։

***

Պուտինը նաեւ ասել է, որ Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են եւ Ռուսաստանի համար ողբերգություն է, որ այնտեղ զոհվում են մարդիկ։ «Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են։ Մեզ համար մեծ ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են մեռնում։ Մենք ուզում ենք լիարժեք հարաբերություններ ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Ադրբեջանի հետ»,- ասել է նա։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նա շատ կուզենար գտնել փոխզիջում Ղարաբաղյան հակամարտության հետ կապված եւ նա օրական մի քանի անգամ է հեռախոսազրույցներ ունենում Հայաստանի եւ Ադրեբջանի ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։ Միաժամանակ նաեւ Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հայկական կողմի եւ Ադրբեջանի միջեւ նախապես եղել է էթնիկ առճակատում եւ սկսվել է Հայ ժողովրդի հանդեպ գործված հանցագործությունից։ «Այս հակամարտությունը չի սկսվել որպես միջպետական հակամարտություն՝ տարածքների համար պայքար որպես, այլ սկսվել է որպես էթնիկ առճակատում։ Ցավալիորեն փաստ է, որ Սումգայիթում եւ հետո էլ Լեռնային Ղարաբաղում Հայ ժողովրդի հանդեպ հանցագործություն է գործվել եւ այս ամենը պետք է հաշվի առնվի»,- ասել է նա։ Պուտինը նաեւ նկատել է, որ Ադրբեջանը կորցրել է իր տարածքների զգալի մասը եւ դա հավերժ շարունակվել չի կարող։