«Դե սպասիր»-ի հայտի Գայլը՝ նոր կերպարով

«Դե սպասիր»-ի հայտի Գայլը՝ նոր կերպարով

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան ներկայացրել է խորհրդային հայտնի «Դե սպասիր» մուլտաշարի հերոսներից Գայլի նոր կերպարը։ Նոր կերպարի լուսանկարը ուղարկվել է բոլոր նրանց, ովքեր մասնակցելու են կերպարում հանդես գալու քասթինգին։ Այս մասին հայտնում է «Mash»-ը։ Ավելի քան 50 տարբերակից հեղինակները կատարել են ընտրություն։

Այնուհանդերձ ստուդիայի պատասխանատուները հայտարարել են, որ նոր կերպարը վերջնական չէ։ Նոր մուլտաշարը, որը պետք է նկարահանվի, լինելու է դասական «Դե սպասիր»-ի անմիջական շարունակությունը, որը նկարահանել է Վյաչեսլավ Կատենոչկինը։