«Պրոստոկվաշինոյի» նոր էպիզոդը երեք օրում կես միլիոն դիտում է ունեցել

«Պրոստոկվաշինոյի» նոր էպիզոդը երեք օրում կես միլիոն դիտում է ունեցել

Խորհրդային ժամանակներից հայտնի եւ սիրված «Պրոստոկվաշինո» մուլտաշարի նոր էպիզոդը, որտեղ փոստատար Պեչկինը ռոք-ն-ռոլլ երգ է կատարում, երեք օրում հավաքել է կես միլիոն դիտում «Սոյուզմուլտֆիլմ»-ի յութուբյան ալիքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Մուլտֆիլմի երգը կատարում է Իվան Օխլոբիստինը, ով նաեւ պերսոնաժն է մարմնավորում։ Ստեղծագործական խմբի անդամները նշում են, որ մուլտի ստեղծման ժամանակ Օխլոբիստինը հաճախ է իմպրովիզացիաներ արել։