Ծնվել է Ադամ Սահակյանի եղբոր որդին

Ծնվել է Ադամ Սահակյանի եղբոր որդին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր առավոտյան պատահաբար հանդիպեցի Ապրիլյանի հերոս Ադամ Սահակյանի հայրիկին։ Ճիշտն ասած՝ ոնց որ սիրտս մի բան վկայեր ու մի հարց տվեցի, որ սովորաբար անհարմար եմ զգում տալ անգամ մոտ հարազատներիս։ Հարցրեցի՝ Մուշեղենց մոտ նորություն կա՞: Ժպտաց ու ասեց՝ Ռուբեն ջան, երևի էս էրկու օրը լինի։
Նոր էլ իմացա, որ արդեն «լավ լուրը» եղել է՝ լույս աշխարհ է եկել Ադամ Mushegh -ի Սահակյանը՝ Ադամի եղբոր առաջնեկը։
Աստծո աջը միշտ գլխիդ լինի, Ադամ ջան!!! Հորեղբորդ լույսը քեզ միշտ ուղեկից ու ապավեն լինի!!!»