Շահագրգռված ենք Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ․ Լավրով

Շահագրգռված ենք Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ․ Լավրով

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները։

Հանդիպման ընթացքում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։

«Ռուսաստանը մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի բացմանը, սահմանների սահմանազատմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը»,-ընդգծել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ ասպեկտների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։ .