Մեզ դեռ շատ անակնկալ վերադասավորումներ են սպասվում

Մեզ դեռ շատ անակնկալ վերադասավորումներ են սպասվում

Դեռևս որոշ ժամանակ առաջ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբահարումները փառաբանող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան սկսել է հակաիսրայելական արշավ: Այս մասին հայտարարել է  իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այժմ նույն կերպ ռմբահարվում և նվաճվում է Սիրիան՝ այն նույն Սիրիան, որի համար պատասխանատվությունն արդեն ոչ թե Իրանինը կամ Ռուսաստանինն է, այլ էրդողանական վարչախմբինը։Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում, և մեզ դեռ շատ անակնկալ վերադասավորումներ են սպասվում»,- ասել է նա: