Պարտություն Ղարաբաղում եւ ոչ միայն․ հայաստանյան քաղաքական իրականությանն անդրադարձել է Gazeta.ru-ն

Պարտություն Ղարաբաղում եւ ոչ միայն․ հայաստանյան քաղաքական իրականությանն անդրադարձել է Gazeta.ru-ն

Մեկ եւ կես շաբաթից Հայաստանում նոր պառլամենտ կընտրեն։ Ամենաթեժ պայքարը սպասվում է երկու ուժերի՝ նախկին նախագահ Ռոբարետ Քոչարյանի դաշինքի եւ գործող վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանի կոալիցիայի միջեւ։ Վերջինիս հաղթանակը, ընդ որում, ավելի ու ավելի քիչ հավանական է թվում։ Ու թեեւ ընտրարշավը դեռ չի ավարտվել եւ կարող է ամեն բան էլ տեղի ունենալ, սակայն Փաշինյանի մի շարք կատաստրոֆիկ սխալները ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, բազմամիլիոն ներդրումների կորուստը, առճակատումը սփյուռքի հետ եւ կոռուպցիոն սկանդալները, այն շելֆն են, որը կարծես թե հաստատուն, բայց դանդաղ կերպով նվազեցնում է Փաշինյանի հաղթելու հնարավորությունները։ Հայ քաղաքագետները ավելի ու ավելի հաճախ են խոսում Փաշինյանի մասին որպես «կաղ բադիկի»։

Այս բնութագրականը օգտագործում են նաեւ նախընտրական արշավի նրա հակառակորդները։ Այս իրողության հետ շատ բան կապված է նաեւ նրա հետ, որ Փաշինյանի հիմնական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ուղիղ բանավեճի մտնել Փաշինյանի հետ։ «Նույնիսկ գտնվել այդ մարդու հետ նույն սենյակում տհաճ է։ Նա լուզեր է։ Քաղաքական սնանկ, եւ ես չեմ տեսնում անհրաժեշտություն այդ լուզերի հետ մենամարտի դուրս գալու եւ դրանով նրան ինչ որ կշիռ հաղորդելու»,- ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավարը «Կոմերսանտի» հետ զրույցում։

Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների փչացումը եղավ Երեւանի նախաձեռնությամբ, հանդիսանում են գլխավոր սխալներից մեկը, որը թույլ է տվել Փաշինյանը եւ որը նրան չեն ների հանրապետության բնակիչները։ Ամեն բան սկսվեց նրանից, որ նոր ընտրված վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հարկավոր է Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնել առանց նախապայմանների։ Շատերի համար այդ խոսքերը տագնապեցնող կոչնակ եղավ ընդդեմ հայկական ինքնության, որը թաթախված էր ցեղասպանության զոհերի արյամբ, ինչը բնականաբար նրան միավորներ չբերեց ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ սփյուռքում, որի հետ հարաբերությունները նույնպես վատացել են։

Փաշինյանի սխալների ապոթեոսը դարձավ Ղարաբաղյան տանուլ տված պատերազմը, որը արդյունք էր ապիկար ռազմական որոշումների, աբսուրդային հրամանների, հակառակորդի հանդեպ ունեցած մակերեսային պատկերացումների։ Եւ այս ամբողջը այսբերգի գագաթն է, որը վերջնական արդյունքում ոչնչացրեց Փաշինյանի հեղինակությունը Հայաստանի բնակչության զգալի մասի մոտ։ Պատերազմից հետո լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին չհանդարտվեց։ Պատահական չէր, որ Քոչարյանի նախընտրական արշավը սկսվեց հենց Սյունիքից։ Այստեղ տարածքների մի մասը մասնակի կերպով զավթված են ադրբեջանական զորքերի կողմից, որի հետ գործող իշխանությունները ոչինչ անել չեն կարող։ Կրակին յուղ լցրեց նաեւ Աբովյանի դիահերձարանի հետ կապված պատմությունը։

Հնարավորությունների փակվող պատուհանի պայմաններում, գործող իշխանությունները, ըստ ամենայնի չեն խուսափում վարչական ռեսուրսի կիրառումից։ «Հայաստան» դաշինքը» բացահայտել է ուսուցիչներին քարոզչություն իրականացնել ստիպելու դեպքեր՝ ի օգուտ իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի։ Ըստ ընդդիմության տվյալների, քաղաքական շանտաժի դեպքերը արձանագրվել են անմիջապես մի քանի մարզերում։ Ընդ որում, ճնշումների համար ներգրավվում են ոչ միայն պաշտոնյաները, այլ նաեւ ԱԱԾ-ն։ Փաշինյանը ուժային կառույցները օգտագործում է անօրինական խնդիրներ լուծելու համար, փոխանակ լուծի սահմանային ամոթալի, խայտառակ իրադրությունը։

Ֆեյսբուքյան հարթակում Նիկոլ Փաշինյանը կարծես թե դեռ հույսը չի կորցնում, սակայն քաղաքական ուժերը չեն շտապում կոալիցիա կազմել նրա հետ, եւ ամենայն հավանականությամբ, դեբատները, որոնց կայացման համար պնդում էր, նա միայնակ է մասնակցելու։ Թեեւ ճարտասանության ու պոպուլիզմի տեսակետից նա չունի մրցակիցներ։