Որո՞նք են աշխարհի ամենաթանկ գրիչները․ մաս․ 1

Որո՞նք են աշխարհի ամենաթանկ գրիչները․ մաս․ 1

Անցել են այն ժամանակները, երբ գրիչը' լինի փետրավոր կամ գնդիկավոր, օգտագործվում էր միայն գրելու համար։ Օրինակ Parker ֆիրմայի գրիչները արդեն վաղուց հանդիսանում են մարդու բարեկեցության մակարդակի, եկամուտների չափի եւ հանրության մեջ ունեցած դիրքի մասին վկայող ատրիբուտ։ Գրիչներն այսօր նաեւ ֆինանսական ներդրումների լավ ոլորտ են ։ Կան գրիչներ աշխարհում, որոնք բացառապես կոլեկցիոներների շրջանում են շրջանառվում, եւ որոնց գինը հաշվվում է տասնյակ կամ հարյուր հազարավոր դոլարներով՝ երբեմն էլ հասնելով մեկ միլիոն դոլարի սահմանին։ 

Ripple HRH Limited Edition գրիչը՝  Visconti-ից
Իտալական Visconti ընկերության այս արտադրանքը հանդիսանում է աշխարհի ամենաթանկ գիչներից մեկը։ Ընդամենն արտադրվել է 39 օրինակով։ Գրիչի կորպուսը 18 կարատանի ոսկի է, իսկ զարդարանքների համար օգտագործվել են VS/VVS մաքրության 650 ադամանդ։ Առանձին հատվածներ պատրաստված են սեւ ոսկերչական խառնուրդից։ Գրիչը ոչ միայն հիանալի արտաքին տեսք ունի, այլ նաեւ բավական հարմարավետ է օգտագործողի համար։ Ունի թանաքի համար նախատեսված միանգամից երկու ռեզերվուար։ Այս գրիչն արժե 57 հազար ԱՄՆ դոլար։