Բաքվի և Մոսկվայի տանը «կռիվ» է ընկել. սկանդալ է հասունանում

Բաքվի և Մոսկվայի տանը «կռիվ» է ընկել. սկանդալ է հասունանում

Ադրբեջանը փետրվարի 3-ին Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին պաշտոնական նոտա է հղել ռուսական կողմին։

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

«Ադրբեջանի Հանրապետության տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է ազգային օրենսդրությանը, երկրների միջև փոխադարձության սկզբունքին և երկկողմ հիմունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների պահանջներին համապատասխան: 

Ռուսական կողմին տեղեկացնելուց հետո, որ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը՝ Ռուսական տունը, որը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունն է Ադրբեջանում, գրանցված չէ որպես իրավաբանական անձ և և որ կազմակերպությունը լրջորեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը, 2025 թվականի փետրվարի 3-ին ռուսական կողմին հայտագիր է ուղարկվել Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին։

Այսպիսով, մեր երկրում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի որոշմանը համապատասխան, ակնկալվում է, որ ռուսական կողմը համապատասխան միջոցներ կձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասել է Հաջիզադեն։.

Ավելի վաղ գրել էինք՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի»- ղեկավար Եվգենի Պրիմակովը «Ռոսիա 24»-ի եթերում հաստատել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, իրոք, կոչ է արել ռուսական կողմին դադարեցնել Բաքվում Ռուսաստանի տան գործունեությունը: Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում Ռուսաստանի տան հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Բաքվում գտնվող ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի իր վարձակալած տարածքները, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն, ասել է Պրիմակովը։

Հատկանշական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարվել են նաև վերջերս ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման պատճառով. Բաքուն միջադեպի համար մեղադրում է ռուսական կողմին, ռուսական շրջանակներում, այդ թվում՝ պետական, հերքում են իրենց վերագրվող մեղադրանքները: