Հակառասիստական բողոքի ցույցերը հասան Լոնդոն, կան ձերբակալվածներ

Հակառասիստական բողոքի ցույցերը հասան Լոնդոն, կան ձերբակալվածներ

Միացյալ Նահանգներում սկսված հակառասիստական բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, հասան մինչեւ բրիտանական մայրաքաղաք։ Արդեն կան նաեւ ձերբակալվածներ եւ բերման ենթարկվածներ։ Այս մասին հայտնում է Սքոթլենդ-Յարդը։ Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել եւ ձերբակալվել 13 ցուցարար։ Ցույցերը ընթանում են հիմնականում Վեսթմինստրում։ Փողոց դուրս է եկել հազար մարդ, ովքեր ցույց են արել Հայդ-պարկում, պառլամենտի դիմացի հրապարակում եւ վարչապետի գրասենյակի դիմաց՝ Դաունինգ-սթրիտում։ Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։