Անսալով Արցախի Հանրապետության կոչին՝ ճանաչել Արցախի Անկախությունը. ՀԱՀ

Անսալով Արցախի Հանրապետության կոչին՝ ճանաչել Արցախի Անկախությունը. ՀԱՀ

ԱՆՍԱԼՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՉԻՆ 
ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ,
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) դիմում է ՀՀ Ազգային Ժողովին․ անսալով Արցախի Հանրապետության կոչին ճանաչել Արցախի անկախությունը։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ձևակերպումը կարող է ներառել հետևյալ բովանդակությունը․

-Քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը խախտել է իր իսկ կողմից ստանձնած ՄԻՆՍԿԻ խմբի համակարգմամբ միջազգային բոլոր պայմանավորվածությունները՝ Մադրիդյան սկզբունքները, խաղաղ բանակցություններով հարցի կարգավորման ձևաչափը, և Թուրքիայի սատարումով փորձում է ռազմական լուծում տալով էթնի-կապես իսպառ բնաջնջել Արցախի Հանրապետությունում ապրող հայ բնակչությա-նը, ապա ՀՀ Ազգային Ժողովը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախու-թյունը՝ որպես Արցախի հայության անվտանգության և իր հողի վրա ապրեու իրա-վունքի երաշխավորման միակ հնարավորություն։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) գտնում է, որ 1988 թվականից սկսված ու շարունակվող Արցախի գոյապայքարի հարցը միջազգային հար-թակներում և դիվանագիտական ձևաչափերում, շնորհիվ Ադրբեջանի բոլոր ժամա-նակների իշխանությունների, ձևավորել է «պատային իրավիճակ»։ Ադրբեջանի նպա-տակը եղել է ու ապագայում էլ մնալու է միմիայն ռազմական ճանապարհով Արցա-խի բնակչության վերացումը։ Եվ, միջազգային հարթակներում նման «պատային իրավիճակը» փոխելու միակ հնարավոր լուծումն այսօր կարող է լինել Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, քանի որ Թուրքիայի հրահրումով Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումն ընդգծում է միջազգային բոլոր նորմերի ու պայմանավորվածությունների խախտում և չեղարկում։  

ՀԱՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«Նժդեհյան ցեղակրող կուսակցություն»
Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

«Հայք (հայկազուններ) կուսակցություն»
Խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն»
Նախագահ՝ Սոս Գիմիշյան

ՀԱՀ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«Մաշտոց միավորում» - ՀԿ
Նախագահ՝ Նուրիսա Բեժանյան

«Ժողովրդի ձայն» նախաձեռնություն
Նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան

«Վահագն ռազմահայրենասիրական» - ՀԿ
Նախագահ՝ Կարո Կարապետյան

ԹԵԳՄ – ՀԿ 
Նախագահ՝ Շմավոն Վեզիրյան

«Քաղաքացիական միավորում»
Նախագահ՝ Աղասի Մանուկյան

ՀԱՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Արթուր Արմին Բաբայան

Աշոտ Գևորգյան

Գևորգ Յազիչյան

Հրաչիկ Հակոբջանյան

Նաիրա Ս․ Մկրտչյան

Արամ Գաբրիելյան