Ռումինիայի նախագահը մտադիր է հրաժարական տալ

Ռումինիայի նախագահը մտադիր է հրաժարական տալ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է փետրվարի 12-ին հրաժարական տալու որոշման մասին: 

Միաժամանակ, ընդդիմադիր կուսակցությունները ծրագրում էին այսօր՝ փետրվարի 10-ին, խորհրդարանին խնդրել քվեարկել երկրի ղեկավարի իմպիչմենտի հարցով: 

Նրա պաշտոնավարումն ավարտվել է դեկտեմբերի 21-ին, սակայն Յոհանիսը իրավահաջորդ չունի ընտրությունների առաջին փուլի արդյունքների չեղարկման պատճառով, որի արդյունքում առաջատար է դարձել Կելին Ջորջեսկուն։

Նախագահական ընտրությունները Ռումինիայում նշանակված են մայիսի 4-ին։