Հայտնի ֆուտբոլիստի նախկին ընկերուհին մեղադրվում է ահաբեկչությանը աջակցություն ցուցաբերելու մեջ

Հայտնի ֆուտբոլիստի նախկին ընկերուհին մեղադրվում է ահաբեկչությանը աջակցություն ցուցաբերելու մեջ

Ամաանի Նուրը, ով հանդիսանում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Օլուվասեյի Օժոյի նախխկին ընկերուհին եւ մասնակցել է տարբեր գեղեցկության մրցույթների, մեղադրվում է ահաբեկչությանը աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ըստ պարբերականի հաղորդման, աղջիկը 41 եվրո է նվիրաբերել մի կազմակերպության, որը պարզվել է, որ կապված է ահաբեկչության հետ։ Աղջիկը խոստովանել է, որ չի իմացել, թե դա ինչպիսի կազմակերպություն է եւ իրեն ասել են, որ օգնություն է ցուցաբերում Սիրիայում ապրող կարիքավորներին, նրանց համար պարենամթերք գնելով։ Նուրի դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին։