Թրամփի որդին ծաղրել է Զելենսկիին

Թրամփի որդին ծաղրել է Զելենսկիին

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդին Instagram սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Վլադիմիր Զելենսկին շուտով կկորցնի իր ֆինանսավորումը։

Հրապարակված տեսանյութում երևում է Թրամփի և Զելենսկիի հանդիպումը։ Տեսախցիկը աստիճանաբար կենտրոնանում է Զելենսկիի դեմքի վրա, որից հետո նրա վրա սկսում են դոլարներ թափվել։

Տեսանյութին կից մակագրված է. «Դուք ունեք 38 օր մինչև ձեր նպաստները կորցնելը»:

Թրամփ կրտսերը հավանաբար նկատի ունի դեկտեմբերի 17-ը, երբ յուրաքանչյուր նահանգից ընտրիչները կքվեարկեն նախագահի թեկնածուների օգտին: