Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արսեն Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ստորև ներկայացնում ենք Արսեն Այվազյանի կենսագրությունը՝

Ծնվել է 1978թ. օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում:

2000 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, որից հետո աշխատել է`

10.04.2000-11.05.2002թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ,

11.05.2002-30.09.2006թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ,

30.09.2006-29.05.2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության ավագ քննիչ,

29.05.2007-23.11.2007թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,

23.11.2007-10.04.2009 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ,

10.04.2009-18.06.2013 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ,

18.06.2013-07.10.2014 թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ,

07.10.2014-17.11.2016թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,

17.11.2016-27.01.2017թթ.` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ,

2017թ. հունվարի 27-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին,

2018թ. օգոստոսի 20-ի հրամանով նշանակվել է

Պարգևատրվել է ՀՀ Նախագահի 13.04.2012թ. հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է:

Ամուսնացած է, ունի երկու որդի: