Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է թռիչքները

Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է թռիչքները

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումը։

««Պուլկովոն» աշխատում է եղանակային բարդ պայմաններում։ Այս պահին օդանավակայանը դադարեցրել է օդանավերի ընդունումն ու մեկնումը՝ թռիչքուղիները ձյունից մաքրելու պատճառով։

Ակնկալվում է, որ թռիչքները կվերսկսվեն ժամը 9:15-ից հետո։

Թռիչքների անվտանգության ապահովումը ամենաառաջնահերթ խնդիրն է», - ասվում է օդանավակայանի հաղորդման մեջ: