Բրեժնեւան պատմել է, թե ինչու չի կարող ծննդաբերել 58-ամյա ամուսնուց

Բրեժնեւան պատմել է, թե ինչու չի կարող ծննդաբերել  58-ամյա ամուսնուց

Երգչուհի Վերա Բրեժնեւան վեց տարի է՝ պաշտոնական ամուսնության մեջ է պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի հետ: Բայց զույգը դեռեւս չունի ընդհանուր երեխա: Բրեժնեւան խոստովանել է, որ ինքն ու Մելաձեն երազում են երեխաների մասին, բայց չի լինում: Նշենք որ երկուսն էլ նախկին ամուսնություններից երեխաներ ունեն։

«Դուք հասկանու՞մ եք, որ դա մեզնից չէ։ Ես կարող եմ կոսմետիկա արտադրել այն ժամանակ, երբ ես ուզում եմ, իսկ դա ավելի մեծ ու վեհ հարց է... նրանք ենթակա են այլ ուժերի», - ասել է 39-ամյա երգչուհին՝ НТВ-ին տված հարցազրույցում ։